Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ոստիկանությունում բաժանել են մայիս ամսվա համար պարգևավճար՝ գրեթե բոլոր ծառայողներին։ Մեր ձեռքի տակ հայտնված լուսապատճենից հասկանում ենք, որ պարգևատրումը կազմում է աշխատավարձից շատ ավելի։ Մամուլը մի քանի օր է՝ գրում է, որ Հանրապետությունում ահագնացող բողոքի ցույցերի ֆոնին, ոստիկանությունում ներքին խմորումներ են։ Ոստիկանները դժգոհում են, որ ուժերը չեն բավականացնում, կան դիմում գրելու, հրաժարվելու դեպքեր։ Ոստիկաններ կան, որոնք հրաժարվում են բիրտ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Ոստիկանապետն էլ իշխանությունից հրահանգ է ստացել աշխատողներին ոգևորելու, խրախուսելու։ Հուսով են, որ փող ստանալով՝ ոստիկանները հաճույքով կդիմեն բռնության։ Մամուլը, գրել էր, «ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա մանրամասն տեղեկատվություն է պահանջել փողոցային բողոքի ակցիաների ընթացքի, այդ իմաստով օպերատիվ իրավիճակի ու հնարավոր զարգացումների հետ կապված, հարցրել է, թե որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի և որքանո՞վ են ուժերը բավականացնում։ «Փաստի» աղբյուրները փոխանցել են, որ ուժայինները պատասխանել են, թե այս պահին իրավիճակը վերահսկելի է, սակայն ամեն վայրկյան կարող են ուժերը չբավականացնել, և վիճակը դուրս գա վերահսկողությունից։
Նրանք առանձնահատուկ անհանգստություն են հայտնել, որ ակցիաների մասնակիցների մեջ շատանում է քաղաքականապես չեզոք մարդկանց թիվը, որոնք ոչ մի քաղաքական շրջանակի չեն հարում։ Նաև զեկուցել են, որ նկատելի է ուսանողության ակտիվությունը, երիտասարդների թիվը հավաքներին ու երթերին մեծանում է, ինչը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ։ Ուժային կառույցների ղեկավարներն ասել են, որ իրենց կառույցներում ևս արդեն դժգոհություններ են հասունանում, հատկապես ոստիկանության օղակում նյարդերը գերլարված են, և ոստիկանների մոտ կան ծառայությունը ոչ բավարար իրականացնելու տրամադրություններ։ Քննարկվել են իրավիճակը մեղմելու համար համակարգի աշխատողներին, առավել ևս հրամանատարական կազմին և առանձնակի նվիրումով ծառայողներին խրախուսելու տարբերակները։ Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները պարգևավճար են ստանալու»: Ի դեպ, գուցե պարգևավճարի լուրն էր երեկ որոշ ոստիկանների դրդել առավել ջաանասիրությամբ ու բիրտ ձևով բերման ենթարկել արցախյան երեք պատերազմների մասնակցին, իսկ այսօր էլ կոտրել 77-ամյա տատիկի բազուկը։
Աղբյուրը՝ politik.am