|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի դատավորների մի մասի եւ դատական համակարգի ղեկավարության միջեւ հերթական հակասությունն է հասունանում։ Բանն այն է, որ Հայաստանի տարբեր դատարանների դատավորներ զանազան մասնագիտական դասընթացների են մասնակցում։ Դրանց մի մասը կարող է Հայաստանում կազմակերպված լինել կամ էլ արտերկրում։ Ամեն դեպքում, նախկինում դատավորները մասնագիտական դասընթացներին մասնակցելով որոնք երբեմն 2-3 ամիս էին տեւում, իրենց աշխատավարձից չեն զրկվել։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ եւս սահմանված է, որ դասընթացների ընթացքում դատավորների աշխատավարձը պետք է պահպանվի:
Սակայն «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ անցած տարվա վերջից, երբ հատկապես արտերկիր դասընթացների մեկնած դատավորները վերադարձել են, պարզվել է, որ նրանց 2 կամ 3 ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, քանի որ դատական համակարգի ղեկավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այդպես է հրահանգել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում