|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին:
Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։
Հիշեցնենք, որ ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից հավատարմագրային կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ Երեւանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց, ապա ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:
Ծննդատան վերահսկողությունը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: Ի դեպ, քաղաքապետարանից դեռ 2 տարի առաջ վստահեցնում էին, որ ծննդատունը ժամանակավոր է փակվել, եւ այն անպայման վերաբացվելու է։