|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի քառօրյա նիստերի ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա բարձրաձայնեց «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի չվճարման մասին:
Փաշինյանը նախ նշեց, որ դրական է գնահատում այն, որ ընկերության լիարժեք վերագործարկման պրոցես է ընթանում, ապա ընդգծեց, որ, բացի գյուղացիների տրամադրած կաթի դիմաց պարտքից, կարևորում է նաև ընկերության շուրջ 300 աշխատակիցների` 4-5 ամսվա չվճարված աշխատավարձերի վճարման հարցը:
«Ես ուղղակի ուզում եմ բարձրաձայնել, որ այնտեղ շուրջ 300 աշխատողի նկատմամբ չորս-հինգ ամսվա աշխատավարձի պարտք կա, և ես հորդորում եմ կառավարությանը` այս թեման ուշադրության ներքո պահել, ինքս էլ կառավարության ներկայացուցիչների հետ կոնսուլատացիաներ կունենամ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հաշվի առնի, որ այդ մարդիկ, ովքեր հինգ ամիս աշխատավարձ չեն ստացել, ունեն վարկային պարտավարություններ, ունեն, ի վերջո, ընտանիք պահելու խնդիր, և պետք է մաքսիմալն անել՝ նրանց իրավունքները պաշտպանելու համար»: