Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է.
«Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի ենթարկեն»:
Մյուս կողմից, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը:
«Ամեն անցնող օր նորից ու նորից ապացուցվում է այն տեսակետի ճշմարտությունը, որ Թուրքիան հետզհետե հեռանում է Եվրոպայից»,- նշել է Քուրցը: Նա նաև գոհունակություն է հայտնել Գերմանիայի նախագահի և արտգործնախարարի՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված խիստ հայտարարությունների առթիվ:
Քուրցը հավելել է, որ կշարունակի աշխատանքներ տանել՝ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը լիովին դադարեցնելու ուղղությամբ: