Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի' հայրենակիցներ,
ՀՅԴ Լոռու մարզային կառույցը շնորհավորում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ը բեկումնային դարձավ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ և արմատապես փոխեց նրա ընթացքը:
Ծանր ու բարդ աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չնայած գոյատևեց շատ կարճ, սակայն մեծ ժառանգություն և պատմական դաս հանդիսացավ սերունդների համար:
Այսօր առավել, քան երբևէ, մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական եւ ազգային շահերը:
Մենք այն սերունդն ենք, որը հնարավորություն է ստացել հաջորդ սերունդներին փոխանցել ավելին, քան ստացել է: Հակառակի իրավունքը մենք պարզապես չունենք: Հակառակի համար պատմությունը մեզ չի ների:
Մայիսի 28-ը հարյուրամյա իմաստնությամբ եկել է ասելու՝ պահպանե'ք «Զարգանալ՝չզիջելով» ուղեգիծը. _ Լրջացե՛ք:
Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի հայրենակիցներին, Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 102-ամյակի առթիվ:
ՀՅԴ Լոռու Մարզային կոմիտեություն