կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 15:44
Տարածաշրջան

Գերմանացի պաշտոնյաները դեմ են, որ Էրդողանը հանրահավաք անցկացնի իրենց երկրում

Գերմանացի պաշտոնյաները դեմ են, որ Էրդողանը հանրահավաք անցկացնի իրենց երկրում

Գերմանիայում չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական հանրաքվեին նվիրված հանրահավաք անցկացնի իրենց երկրում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի ներքին գործերի նախարար Ռալֆ Յագերը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է կանխի Գերմանիայում նմանատիպ հանրահավաքների կազմակերպումը:

«Այստեղ գործող խոսքի ազատությունը չի կարող չարաշահվել հանուն այնպիսի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի, որոնք սահմանափակում են հիմնարար իրավունքները և վերականգնում մահապատիժը: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիայի ներքաղաքական լարվածությունը Գերմանիա ներմուծվի»,- ասել է նա:

Գերմանացի այլ պաշտոնյաներ ևս դեմ են արտահայտվել Գերմանիայում նմանատիպ ցույցերի անցկացմանը: Նրանց շարքում է Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու` ծագումով թուրք Այդան Օզողուզը:
Նա նշել է, որ 2008 և 2014 թվականներին Էրդողանը Գերմանիայում  բազմամարդ ցույցեր է կազմակերպել, սակայն չպետք է թույլ տալ, որ դա դառնա սովորություն:

Թուրքական կայքը Գերմանիայի այս դիրքորոշումը «երկերեսանիություն» է որակել, քանի որ Գերմանիայի իշխանությունները Քուրդիստանի բանվորական կուսակցությանը (PKK-ՔԲԿ) թույլ են տալիս  ցույց կազմակերպել Քյոլնում, ինչպես նաև աջակցում են FETÖ-ին, բայց Էրդողանի հավաքին «խոչընդոտելու» կոչով արշավ են իրականացնում: