կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 14:22
Քաղաքական

Միջոցների խնայման համար նախարարությունը գնաց օպտիմալացման․ Դավիթ Տոնոյան

Միջոցների խնայման համար նախարարությունը գնաց օպտիմալացման․ Դավիթ Տոնոյան

ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հաշվետու ելույթով հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ նախարարությանը հատկացվող միջոցների 86 տոկոսը աշխատավարձերին է գնում։ «Այսինքն` գրեթե գումար չի մնում, որ զարգացումն ապահովենք։ Աշխարհը գնում է այս կառույցի մոդերնիզացման ճանապարհով, հիմա դուք ի՞նչ հնարավորություն պետք է ստեղծեք զարգացման առումով»,- հարցրեց նա, ապա հետաքրքվեց Շիրակում գործող սեյսմիկ ինստիտուտի ապագայով։

Նախարարը պատասխանեց, որ աղետների ռիսկերի նվազեցումը համաշխարհային թրենդ է։ «Ֆինանսական հատկացումները աղետների ռիսկերի նվազեցման համար, ներդրումները, ըստ որոշ հաշվարկների, վեցապատիկ եկամուտ են բերում, խնայում են ծախսերը, և դա մեծ առաջընթաց է ապահովում ցանկացած երկրի տնտեսական զարգացման համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հատկացումներին, նախարարը նշեց, որ կառավարության բյուջետային հնարավորությունները բոլորիս համար է պարզ, որ սուղ են։ Միջոցների խնայման տարբերակներից մեկը, ըստ նրա, օպտիմալացումն է, որը ցավոտ թեմա է։ Երկրորդ տարբերակը, ըստ նախարարի, մեր ամբողջ ներուժի օգտագործումն է` միջազգային համագործակցության, տարբեր գրանտային ծրագրերի, համատեղ պրոյեկտների միջոցով մեր կարողությունները մեծացնելու համար:

Ինչ վերաբերում է սեյսմիկ ծառայության կազմակերպմանը, Տոնոյանը նշեց, որ այդտեղ մեծ ծավալով գործընթացներ չեն լինելու։ «Ուղղակի կառավարման վարչարարության համակարգն է փոփոխության ենթարկվելու, ինչը կատարվում էր 5 ՊՈԱԿ-ի միջոցով կատարվելու է երկուսի միջոցով»,- ասաց նա։