|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀԿ խմբակցությանը տրամադրվում է ընդամենը մեկ ծառայողական մեքենա, որը սպասարկում է խմբակցության քարտուղարին, աշխատակիցներին. Yerkir.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Խմբակցությանը մի մեքենա է ընդամենը տրամադրվում, բայց աշխատակազմի մասով ես ինֆորմացիայի չեմ տիրապետում` ինչ մեքենաներ կան, և ում ինչ հատկացումներ են արվում: Բնականաբար, բոլոր տեղերում, ԱԺ նախագահի հանձնարարականով, բոլոր այն մեքենաների քանակը, որ կարելի է կրճատել, կրճատվում է: Հնարավոր է նաև վնասված մեքենաներ լինեն, պետք է անդրադարձ կատարվի դրան»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` այլ ոլորտներում էլ պետք է վերանայումներ լինեն: «Խոսքը նաև գործողումների մասին է: Գործուղումները պետք է լինեն խիստ անհրաժեշտության դեպքում, նաև քանակային տեսնակյունից պետք է այնպես անենք, որ հնարավորության դեպքում քիչ մարդ ուղարկենք»,- ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով` գործի անցնելու ժամանակն է: «Այնպես որ` ի գործ, հնարավոր չէ, որ չլինեն ուռճածվածություններ, նման երևույթներ: Բնականաբար, հիմա չէ, որ պետք է այդ վերահսկողությունը սահմանվի, դա անընդհատ բնույթ է կրել, բայց հիմա հարցն ավելի է կոնկրետացվել. բոլոր կառույցները պետք է դրան անդրադառնան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել կրճատել ծառայողական մեքենաների թիվը: