|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի կողմից «Ժողովուրդ»–ի հարցմանը տված պատասխանի համաձայն նախատեսվում է մի շարք գերատեսչությունների տեսչություններում իրականացնել օպտիմալացման գործընթաց։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հրահանգեց «...քննարկել մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը»։
Դրանից հետո ստուգումները դադարեցվեցին, ինչի արդյունքում տեսչությունների աշխատակազմերի մի մասը փաստացի պարապուրդի է մատնվել։ Ուստի «Ժողովուրդ»–ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է տեսչությունների աշխատակազմերը կրճատվեն։ «Արդյունքում հնարավոր է որոշ տեսչությունների աշխատակիցների թվի կրճատում, իսկ որոշ տեսչություններում հնարավոր է աշխատակիցների թվի ավելացում»,– նշված է «Ժողովուրդ»–ին տրված պատասխանում։ Այսինքն՝ կրճատումները ոչ միայն չեն բացառվում, այլն նաև հեռանկարում են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։