կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-18 14:06
Հասարակություն

Առողջապահության նախարարությունում քննարկվում է օպտիմալացման հարցը. նախարար

Առողջապահության նախարարությունում քննարկվում է օպտիմալացման հարցը. նախարար

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե առողջապահության նախարարությունում սպասվո՞ւմ են էական փոփոխություններ, պատասխանեց, որ երեկ վարչապետի մոտ հաշվետվություն է եղել, որը գնահատվել է բավարար: «Իհարկե, եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք աշխատանքային բնույթի խնդիրներ են»,- ասաց նախարարը:

Մեր հարցին, թե  արդյո՞ք սպասվում են կրճատումներ նախարարությունում, Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ ներկա պահին քննարկվում է օպտիմալացման հարցը՝ ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա` զարգացնելու առողջապահության նախարարության ընդհանուր ռազմավարությունը, և ըստ կարիքների գնահատման` կորոշվի, թե ինչպես պետք է արվի օպտիմալացումը:

Լրագրողները հարցրեցին նաև առողջապահության ոլորտի այն խնդիրների մասին, որոնք կապված են ֆինանսական կարողությունների հետ: Նախարարի խոսքով՝ խնդիրներ առկա են, սակայն փորձ է արվում դրանք վերլուծել, խմբավորել, որից հետո մշակել լուծման ուղիները:

«Իհարկե, բոլոր երկրների առողջապահական կառույցներում լինում է սոցիալական լարվածություն, առողջության խնդիրները քչերին են հաճույք պատճառում: 2015-ին 400 հազարից հիվանդներից 329 հազարին ֆինանսավորել է պետությունը, այս տարի ևս՝  326 հազար դեպք»,- ասաց նախարարը: