|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հավաստիացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում ևս օպտիմալացման ակտիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով:
Հարցին, թե այդ աշխատանքները ո՞ր փուլում են, պատասխանեց. «Լավ փուլում»: «Ամբողջությամբ, բոլոր ուղղություններով աշխատում ենք»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ տեսակի կրճատումներ են լինելու՝ գույքի՞ տեսքով, թե՞ հաստիքների, նախարարը պատասխանեց, որ աշխատանքային փուլում են այժմ գտնվում, և աշխատանքները կոնկրետ ուղղություններով չեն, միայն մեկի վրա սևեռված չեն: