Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Լիդա Հայրապետյանի պատմությունը
Վան
Լիդա Հայրապետյանը ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած իր հայրական տատի ու պապի պատմությունը, ովքեր Վանի Ծվստան ու Կզլջա գյուղերից էին: Նախքան Ցեղասպանությունը տատն ունեցել է իր ընտանիքը, 5 երեխա: Նրա 4 երեխային սպանել են, իսկ մեկին` խլել: Պապը նույնպես կորցրել է իր ընտանիքը: Երևանում նրանք հանդիպել ու ամուսնացել են: Տատը պատմել է, որ իրենց գյուղը կռվել է, պաշտպանվել: Կռվել են նաև նրա 7 եղբայրն ու պատվով զոհվել: Կռվի մասին տատն ասել է. «Շատից շատ գնաց, քչից քիչ գնաց, հասկցա՞ք»:
«Ցեղասպանության վերապրածներ են իմ հայրական տատն ու պապը: Տատս Վանի վիլայեթի Կզլջա գյուղից էր, իսկ պապս Վանի վիլայեթի Ծվստան գյուղից: Տատս ՝Պայծառը, ունեցել է իր ընտանիքը, 5 երեխա: Իմ մանկական հիշողության մեջ վառ մնացել է մի տեսարան. տատս միայնակ իր վշտի հետ լացելիս: Նրա 4 երեխաներին սպանել էին, որոնց համար նա հանգիստ էր, քանի որ համարում էր, որ այդ 4-ի հոգիներն Աստծու մոտ են: Բայց իր 5 տարեկան աղջկան գրկից խլել էին, տարել, որի մասին մինչև կյանքի վերջ անհանգիստ էր, որի համար էլ մշտապես լաց էր լինում: Պապս նույնպես կորցրել էր իր ընտանիքը: Երևանում այս երկու միայնակներն ամուսնացել են և ունեցել մեկ որդի՝ հայրիկիս: Տատս պատմում էր,որ իրենց գյուղը կռվել է, նրանք պաշտպանվել են, իր 7 եղբայրների համար շատ հպարտ էր՝ զոհվել են, բայց կռվել են ու պատվով զոհվել: Կռվի մասին տատս ասում էր. «Շատից շատ գնաց, քչից քիչ գնաց, հասկցա՞ք»: Շատը թուրքն էր, քիչը` հայը»: