Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած նախագիծը վերաբերում էր պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը: Նա ասաց, որ որոշման նախագիծը նպատակ ունի նաև հստակեցնելու առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Մենք ինչ ենք ասում` ով ուզում է ներկայացուցիչ պահել, ինքը պետք է նրան պահի: Վաղը մենք նրանից հարցնելու ենք` այդ ներկայացուցիչին որ պահում ես, այդքան փող ծախսում ես, այդ ներկայացուցչի օգուտը ո՞րն է: Թե չէ` անհասկանալի է, թե ներկայացուցիչները որտեղից էին ֆինանսավորվում, և նրանց գործառույթը որն է: Այդ պատճառով` ՊԵԿ կլինի, դուք կլինեք, արտաքին գործերի նախարարությունը կլինի, հաջորդ բյուջեի ժամանակ պետք է հիմնավորի, թե այս ծախսն ինչ օգուտ է տվել, ինչին է ծառայել, ինչ պլյուս ունենք դրանից»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այն բարեփոխումները, որոնք կառավարության կազմում իրականացնելու են, ուղղված է լինելու այդ ամենին: «Կառուցվածքը պետք է լինի մաքսիմալ ֆունկցիոնալ, կառուցվածքի մեջ յուրաքանչյուր օղակ, յուրաքանչյուր պաշտոն պետք է հասկանա` իր արդյունքը որն է լինելու: Թե չէ` մակրո առումով, գլոբալ-գլոբալ ուռում, ուռում, ուռում ենք` ՊՈԱԿ-ներ, և այլն, և այլն»,- ասաց նա: