կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 11:32
Քաղաքական

Չեմ հասկանում ստեղծված աժիոտաժը. Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու հայտարարության մասին

Չեմ հասկանում ստեղծված աժիոտաժը. Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու հայտարարության մասին

Այսօր խորհրդարանում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու առաջարկների շուրջ ոչ թե պետք է աժիոտաժ ստեղծվեր, այլ ցանկացած առաջարկ պետք է քննարկվի:

«Նա շատ պարզ բան է ասել` ընտրական գործընթացներում հանրային սեկտորը պետք է ներգրավված լինի: Իմ գնահատականն է` այո, հանրային սեկտորը պետք է ունենա լրացուցիչ վերահսկողական լծակներ, այլ ոչ թե ներգրավվի հանձնաժողովների կազմում»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ հանրային սեկտորը` հարյուրավոր մարդիկ են, դժվար է պատկերացնել, թե ով պետք է ներգրավվի ու ինչ սկզբունքով, ուստի չարաշահումների խնդիր կարող է լինել:

«Ես չեմ հասկանում աժիոտաժը: Ցանկացած առաջարկ պետք է քննարկվի՝ ընդունելի է, ընդունելի չ,է և առաջարկողի հետ ևս պետք է քննարկել»,- կարծիք հայտնեց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ԿԸՀ-ի հանդեպ վստահություն չկա, և հանձնաժողովներում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ: