կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 22:44
Քաղաքական

Չեմ հասկանում այն աժիոտաժը, որը կա Վազգեն Խաչիկյանի ազատման շուրջ. Շարմազանով

Չեմ հասկանում այն աժիոտաժը, որը կա Վազգեն Խաչիկյանի ազատման շուրջ. Շարմազանով

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ այսօր ՔԿՀ-ից ազատ արձակված Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ լրագրողների հարցին:

Հիշեցնենք` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը 5 տարի է անցկացրել անազատության մեջ: Նա և գործով անցնող մյուս պաշտոնյաները մեղավոր էին ճանաչվել 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար: Արդյունքում` պետությանը հասցվել էր 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամի վնաս: Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:

Շարմազանովի խոսքով` Վազգեն Խաչիկյանը ներման դիմում է գրել հանրապետության նհախագահին, և նախագահը օրենքով սահմանված կարգով ներում է շնորհել նրան:

«Չեմ հասկանում այն աժիոտաժը, որը կա, որովհետև սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ ՀՀ նախագահը օգտվում է իր սահմանադրական իրավունքից և ներման հրամանագիր է շնորհում: Նա իմ ընկերն է եղել միշտ, և այն ժամանակ, երբ բանտում էր, և հիմա , և սրանից հետո: Ես երբեք մարդկային հարաբերությունները չեմ խառնում իրավական ու քաղաքական հարաբերությունների հետ»,- ասաց նա: Նա հորդորեց մարդկանց չդատել նրան,այլ շնորհավորել, որ նա ազատ է արձակվել: