կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 15:36
Հասարակություն

Արդարադատության նախարարի համար հասկանալի չէ Քիմի այցելության ժամանակ առաջացած աժիոտաժը

Արդարադատության նախարարի համար հասկանալի չէ Քիմի այցելության ժամանակ առաջացած աժիոտաժը

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հարցրել են, թե ինչպես կազդի արդարադատության համակարգի վրա Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Նախարարը նախ նշեց, որ գնահատում է լրագրողների հումորի զգացումը, հետո ասաց, որ իր համար անհասկանալի էր այդ աժիոտաժը, որը դրսևորվեց հասարակության տարբեր շերտերի կողմից: Այդ առումով կարող է արձանագրել, որ նախ` հասարակության մեջ կա հանդուրժողականության պակաս, նաև` հայ հասարակությունը սուր էմոցիոնալությամբ է ընդունում ամեն ինչ:

 

«Կարելի է որոշ բաներ մի քիչ ավելի հանգիստ ընդունել: Ընդհանուր առմամբ, որևէ աստղի այցելությունը Հայաստան դա արդեն դրական է, հատկապես` եթե այդ այցելությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի  կոնտեքստում են, որովհետև դա լրացուցիչ լիցք հաղորդեց, որ աշխարհը ևս մեկ անգամ հիշի Հայոց ցեղասպանության մասին: Անկեղծ ասած` չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր արհեստական աժիոտաժներ են ստեղծում հանրահայտ մարդու` Հայաստան այցելության շուրջ»,- ասաց նախարարը` հավելելով, որ վատ չէ, որ էկոնոմիկայի նախարարությունը ակտիվորեն զբաղվել է Քիմ Քարդաշյանի ընդունելության կազմակերպման հարցով: