Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է 2016-ի բյուջեի կատարողականի քննարկումը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ելույթից հետո հետաքրքրվեց, թե նա ի՞նչ կարծիք ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու` ընտրական գործընթացի վերաբերյալ հայտարարության մասին։ Պատգամավորը նշեց, որ ԵՄ-ն 7 մլն եվրո է հատկացրել Հայաստանի ընտրական գործընթացների բարեփոխման համար, արդյո՞ք դեսպանի գնահատականը նշանակում էր այդ գումարի արդյունավետ օգտագործում։
Քոչարյանը պատասխանեց, որ մեր բոլոր համակարգերը կարոտ են բարեփոխումների, և ընտրական համակարգում նույնպես մի շարք բարեփոխումներ են եղել, սակայն դա չի նշանակում, որ, վերջ, այլևս խնդիրներ չկան։
«Ինչ վերաբերում է Ստիվալսկու ելույթին, ապա նա ընդհանուր գնահատական չի տվել, ընդամենը առաջարկություն է արել, որը ենթակա է քննարկման։ Տեսեք՝ նա առաջարկում է ընտրական գործընթացում հանրային սեկտորի ընդգրկում: Այո, ես էլ եմ կողմ, որ հանրային սեկտորն ընդգրկվի, սակայն դժվար է պատկերացնել,․ թե հանրային սեկտորի գործառույթը որն է լինելու։ Իմ կարծիքով՝ հանրային սեկտորն ընտրական գործընթացում պետք է ներգրավված լինի վերահսկողական առումով, քանի որ հակառակ դեպքում կարող ենք ավելի մեծ խնդիրների առաջ կանգնել։ Նրա առաջարկությունը պետք է քննարկել»,- ասաց Քոչարյանը։