Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկու մեկնաբանություններին: Այսօր Պյոտր Սվիտալսկին բողոքել էր ռեյտինգային ընտրակարգից` մեջբերելով ՍԱՍ-ի Արտակի անվան հետ կապված աղմկահարույց միջադեպը: Նա նաև դժգոհել էր Հայաստանում առկա կոռուպցիոն երևույթներից` կարծիք հայտնելով, որ ԿԸՀ-ի կազմը պետք է փոխվի, քանի որ այդ կազմին հասարակությունը չի վստահում:
«Նախ` որպես երկրի ներկայացուցիչ` պետք է ասեմ, որ ԿԸՀ-ի կազմը պետք է փոխվի, թե` ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, և դա որոշում է ԱԺ-ն: Եվ պարոն Սվիտալսկու հայտարարությունը ներքին քաղաքական հարցերին միջամտելու որոշակի փորձ է, ինչը համարում եմ անթույլատրելի` անկախ նրանից` դա արվում է բարի, թե այլ նպատակներով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ընտրակարգին, նախարարը նշեց, որ դա ևս քաղաքական հարց է, որի վերաբերյալ դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները: Իսկ համապատասխան ոլորտի մասնագետները, ըստ Հարությունյանի, տվյալ դեպքում` Վենետիկի հանձնաժողովը, տվել է իր եզրակացությունը առ այն, որ ընտրակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Նախարարն, իհարկե, խոստովանեց, որ ընտրակարգը բարդ է, և պետք է պարզեցնել այդ ընտրակարգը, ինչը պահանջելու է ժամանակ: