|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակն արդեն բարելավվում է:
Yerkir.am-ի հետ զրույցում երեխաների հորական տատը` Ռոզա Մարուքյանը, հայտնեց, որ աղջիկներից մեկը` Աննան, առաջիկա օրերին վերակենդանացման բաժանմունքից պալատ կտեղափոխվի, իսկ Ռոզին դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում: «Երկուսն էլ լավ են, արդեն ավելի շատ չափաբաժնով ենք կաթ տալիս, քաշը նորից մի փոքր վերականգնել են: Հիմա ամեն օր այցելում ենք երեխաներին, բայց շուտով `երբ Աննային պալատ տեղափոխեն, մայրը կգնա մոտը»,- ասաց տիկին Ռոզան:
Նա տեղեկացրեց նաև, որ կաթողիկոսարանի` իրենց նվիրած տան առքուվաճառքը կայացել է, փաստաթղթային բոլոր հարցերը լուծվել են: «Տունը կա, այն արդեն մերն է: Հիմա մտածում ենք` մինչև երեխաների դուրս գրվելը մի փոքր էլ վերանորոգենք, թարմացնենք, և վերջ»,- հայտնեց կինը:
Հիշեցնենք, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էլ խոստացել էր երեխաների` մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ հոգալ նրանց սննդի ապահովման հարցերը: