|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մեծամորցի կինն այսօր լույս աշխարհ է բերել 5 երեխա` 4 աղջիկ, 1 տղա:
Այս պահին «Էրեբունի» ծննդատան նախասրահում հավաքվել են ընտանիքի հարազատները: Նորածինների հորական տատիկը` Ռոզա Մարուքյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «դեռ օդերում է» ու չի պատկերացնում, որ միանգամից 5 երեխայի տատիկ է դարձել:
«Նրանց մոտ ամեն ինչ միանգամից է եղել` նշանվելը, ամուսնանալը: Այդպես էլ երեխաների հարցում եղավ: Սպասում էինք` ամեն ինչ բարով-խերով ավարտվի, որ մյուս հարցերը լուծենք, դեռ օրորոցներ էլ չենք գնել»,- ասաց նա:
Տիկին Ռոզան նաև նշեց, որ նորաստեղծ ընտանիքն այս պահին խնդրի առջև է կանգնած: «Տղաս` Վարդանը, վարձով է ապրում: Նրանց սենյակը 16 քմ է, չգիտեմ` ոնց, բայց հույս ունեմ` ամեն ինչից գլուխ կհանենք, բնակարանի հարցն էլ մի ձևով կլուծվի»,- նշեց նա: