|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Երեկ «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հնգյակի, ինչպես նաև նրանց մայրիկի` 23-ամյա Լուսինե Պողոսյանի առողջական վիճակը նորմալ է:
Yerkir.am-ի հետ զրույցում երեխաների հորական կողմի տատիկը` Ռոզա Մարուքյանը, հայտնեց, որ թե' մոր, թե' երեխաների վիճակը կայուն է: «Ամեն ինչ գնում է իր հունով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո։ Նորածիններից մեկն էլ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։