|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը դեպի լավն է գնում: Yerkir.am-ի հետ զրույցում երեխաների հորական տատը` Ռոզա Մարուքյանը, հայտնեց, որ ամեն օր այցելում են երեխաներին: Ըստ նրա` երեխաները կամաց-կամաց սկսում են քաշը վերականգնել ու ավելի շատ սնվել:
Այժմ էլ, ըստ Ռոզա Մարուքյանի, տան հարցն են լուծում: «Դե, կաթողիկոսարանը Մեծամորում տուն է նվիրել, և տղայիս հետ արդեն գնացել ենք նոտար` առքուվաճառքը եղել է, հիմա մնում է գումարը փոխանցեն, և վերջ: 4 սենյականոց մեծ բնակարան է` պատերը, սենյակները լավ վիճակում, անգամ ջեռուցման համակարգ կա: Մեզ կմնա միայն հյուրասենյակի պատուհանները փոխելն ու հատակը սարքելը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էլ խոստացել էր երեխաների` մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ հոգալ նրանց սննդի ապահովման հարցերը: