Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վաղը` ապրիլի 29-ին, Վաշինգտոնում գտնվող Ազգային մամուլի ակումբի «Լիսակոր» սրահում ասուլիս տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող դատի մանրամասների մասին. տեղեկացնում է Asbarez-ը:
Հայցը, որն արդեն ստացել է իր վերջնական ձևակերպումը, ներկայացվելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն Արևելյան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյանը, իրավական գլխավոր խորհրդական և Լա Հեյի ատյանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Ախավան, թուրքական օրենքների գծով խորհրդական Ջեմ Սոֆուօղլուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության խորհրդական Թենի Փերի Սիմոնյանն ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Փայամ Ախավան հայտնել է, որ դատը ցույց է տալու, թե Անկարայի իշխանությունները որքանով են հարգում քրիստոնյա փոքրամասնության իրավունքները՝ հավելելով, որ դատի նպատակը անցյալի վերքերը արդար քայլով դարմանելն է, միաժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելը:
Հիշեցնենք, որ Սիսի կաթողիկոսարանն ու դրան կից վանքն ու եկեղեցին բռնագրավվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: