Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փետրվարի 26-ին Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է իրականացվել` ի հիշատակ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ ադրբեջանական այլ բնակավայրերում զոհված հայերի: Ցույցը կազմակերպել էր ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը։
Մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրոշներով, ինչպես նաեւ պաստառներով, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ հայերեն կոչերով Ադրբեջանին հիշեցրել են նրա արյունոտ անցյալն ու ներկան` 1988-ի ջարդերից սկսած, Գուրգեն Մարգարյանի եւ Արմեն Հովհաննիսյանի նահատակությամբ վերջացրած: Նշվել է, որ աշխարհասփյուռ հայությունը վճռակամ է, եւ վաղ, թե ուշ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը:
Ադրբեջանի դեսպանությանն ուղղված նամակն ընթերցելուց հետո` ցույցի մասնակիցները քայլել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը, որտեղ հոգեհանգստյան պատարագ է մատուցվել:
Ի դեպ, ներկա են եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը: