|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 16- ին Արցախում զոհված երաժիշտ Վարդան Սարգսյանին բանակ ճանապարհելու մասին տեսանյութ է դեռևս նախորդ տարվա հունվարին հրապարակել 1in.am-ը: Տեսանյութում Վարդանը նվագում է և ասում.«Աստված տա լրատվականով առավոտ չլսենք որ զոհ ենք տվել»,-ապա հավելում.«Պատրաստ եմ պարտքս տամ ու ինչու չէ զոհվեմ հայրենիքիս համար....»: Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք որ հունիսի 16 ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):