կարևոր
4684 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 18:16
Քաղաքական

Հուսատու շարժում է, ՀՅԴ-ն համախմբելու է ուժերն այս իշխանությանը տուն ճանապարհելու համար․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

«Հուսատու շարժում  է, ՀՅԴ-ն համախմբելու է բոլոր ազգային, հայրենասեր ուժերը՝ այս իշխանությանը տուն ճանապարհելու համար»․,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մեկնարկից առաջ, լրագրողների հետզրույցւոմ, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նշենք, որ Արցախի հայաթափումով և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բյուրոն հրավիրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։ Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։

Խորհրդաժողովին մասնակցում են  ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում։