կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 16:23
Քաղաքական

Եթե Գյումրիում մի հատ շուն ընկնի մեքենայի տակ, բերում կապում եք Ղուկասյան Վարդանին. Վարդան Ղուկասյան

Եթե Գյումրիում մի հատ շուն ընկնի մեքենայի տակ, բերում կապում եք Ղուկասյան Վարդանին. Վարդան Ղուկասյան

«Սուտ են տեղեկությունները, թե ես քրեական գործերի մեջ եմ մեղադրվել: Սուտ եք ասում, ես նմանատիպ գործերի մեջ չեմ մեղադրվել: Ցավոք սրտի, եթե Գյումրիում մի հատ շուն ընկնի մեքենայի տակ, բերում կապում եք Ղուկասյան Վարդանին: Այ դա է վատ»,- ԲՀԿ 9-րդ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Հիշեցմանը՝ որդին և եղբորորդին թմրանյութեր օգտագործելու համար ձերբակալվել էին, նա արձագանքեց.«Էդ դուք եք արել, դուք եք սարքել, էդպիսի բան չկա: Դուք եք ներկայացրել, թմրանյութերի գործ չի եղել»:

Խոսելով քաղաքական գործունեությունից`  Ղուկասյանը հայտարարեց, թե երբեք իրեն կուսակցական չի համարել, թեկուզ այն ժամանակ, երբ Հանրապետական է եղել։ «Հիմա էլ ես ինձ կուսակցական չեմ դասում, ես ինձ ավելի հոգևորին մոտ եմ դասում, քան կուսակցական պատկանելության»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ միացավ ԲՀԿ-ին, նեղացա՞ծ է  ՀՀԿ-ից, Գյումրու նախկին քաղաքապետը պատասխանեց. «Ես ոչ մեկից նեղացած չեմ։ Աստված թող բոլորին բարին տա, մի քիչ համերաշխ եղեք, համբերատար եղեք, սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ ազգ ենք մնացել, լույսը խավարի տեղ մի դրեք»։ 

Հարցին` կկարողանա՞ ԲՀԿ-ն պարտության մատնել ՀՀԿ-ին, պատասխանեց. «Կապրենք` կտեսնենք, առաջն Աստված»։

Խոսելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին` նա նշեց, որ երկար տարիներ աշխատել է Հովիկ Աբրահամյանի հետ, հարգում է նրան: «Որ վարչապետ է եղել, ո՛չ հետը խոսել եմ, ո՛չ զանգել եմ, ո՛չ տեսնվել»,- հավելեց Ղուկասյանը: