Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողության հետեւանքով զոհված` 19-ամյա Վարդան Մկրտչյանին այսօր՝ հունվարի 5-ին, զինվորական կարգով հուղարկավորեցին Հովտաշենի գերեզմանատանը. տեղեկացնում է News.am-ը:
Զոհվածի հուղարակավորությանը ներկա էին զինվորականներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ: Վարդանի ծանոթները նրան հիշում են որպես խելացի, հայրենասեր երիտասարդի:
«Իրեն փոքր տարիքից ճանաչում ենք, այնքան լավ կողմեր ուներ, որ չգիտենք՝ որ մեկը հիշենք, որ մեկն ասենք: Թերություն չենք տեսել թե դպրոցական տարիքում, թե դրանից հետո»,- NEWS-ի հետ զրույցում ասաց բարեկամուհիներից Արշալույս Մկրտչյանը:
Բարեկամուհին պատեց, որ Վարդանը դեպքի օրը զանգահարել ու խոսել էր ընտանիքի անդամների հետ, շնորհավորել տատիկի ծնունդը: Նրա խոսքով՝ Վարդանն ընտրյալ ուներ, բանակից վերադառնալուց հետո պլանավորում էր ամուսնանալ. «Ընկերուհի ուներ, համարյա նշանված էին, մնում էր՝ մի մատանի դնեին մատին: Չոր ամիս էր մնացել, որ գար ու նշանվեր, հետո հարսանիք անեին: Իր ա նշանածն էլ մի քանի օր է՝ վատ է: Ճիշտ է՝ զանգել , անընդհատ հետը խոսել է, բայց ոչ երեսը տեսավ, ոչ էլ: Երեւի սա էլ մեր բախտն էր»:
Հիշեցնենք, որ Վարդանին չորս ամիս էր մնացել զինվորական ծառայությունն ավարտելու: Նա իրենից փոքր մեկ եղբայր ունի, հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, մայրը հողագործությամբ է զբաղվում:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:
Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: