Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք փոքր երկիր ենք ու սահմանին ունենք խնդիր, դրա համար էլ պետք է կարողանանք այնպես անել, որ նախ` մեր սահմանադրական պարտականությունը կատարենք. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով տարկետման խնդրին:
«Ֆեյսբուք»-ի օգտատերից մեկը հարցրել էր նախարարին, թե ինչպե՞ս է լուծվելու տարկետման խնդիրը, քանի որ կան տղաներ, ովքեր դրսում կրթություն են ստացել, հաջողությունների հասել, բայց հետախուզման մեջ են, քանի որ չեն ծառայել, իսկ պաշտոնյաների տղաները տեղյակ էլ չեն իրենց գրած գիտական աշխատանքներից: Ի պատասխան` ԿԳ նախարարը նշեց, որ հարց հնչեցնողին հրավիրում է միասին այցելել ապրիլյան պատերազմում զոհված ընտանիքներից մեկին: «Գնանք և միասին կտեսնենք, որ այդ երիտասարդն էլ ուներ ապրելու ու ստեղծագործելու իրավունք, բայց նրանցից շատերը որպես կամավոր գնացին ու հայրենիքը պաշտպանեցին: Գիտնականն էլ հայրենիքը պաշտպանելու պարտականություն ունի: Մյուս կողմից` այո, պետք է հնարավորություն տանք երիտասարդներին, ովքեր տաղանդ ունեն ու առանձնանում են մյուսներից, որ անգամ ծառայության ժամանակ չկտրվեն գիտությունից»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե այստեղ ավելի շուտ սոցիալական անարդարության խնդիր կա, ԿԳ նախարարը պատասխանեց, թե սոցիալական անարդարություն հիմա էլ կա, երբ տղաների մի մասը բարձր գնահատականով ընդունվում է բուհ, իսկ մյուսները բանակ են գնում, որովհետև կես միավոր ցածր են ստացել: