Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե իշխանությունը աներ մեր ասածների մեկ տոկոսը գոնե, վստահաբար հիմա չէինք լինի այս վիճակում։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Խոսում ենք համահայկական ուժի մասին, որի հենքի վրա բոլոր ինստիտուտները պետք է ներգրավվեն պետականության կայացման գործում, ինքն ինչ է անում իր արբանյակների հետ, վերցնում է և սկսում է անհատ անձանց վերբովկա անելու գործընթացը։ Երբ ասվում է չի կարելի ազգը պառակտել, նա անում է ուղիղ հակառակը, երբ ասում ենք չի կարելի սահմանադրությունը խախտել, երբ կառավարության անդամ պետք է առաջարկել տասնհինգ օրվա ժամկետում, դու ամիսներով ազատ էս թողում այնպիսի պաշտոններում, որը երկրի անվտանգությանն են վերաբերում։ Իրականացնում են քաղաքական հետապնդում, դահլիճը վերածվում է փողոցային պայքարի վայրի, հրահրում է ագրեսիա, առճակատում, ուսապարկերի հարձակում։ Երբ ասում ենք պետք է կայանա Արցախի և Հայաստանի հանձնաժողովների հանդիպում, իրականացնում է ուղիղ հակառակը, արգելում է որևէ այց այնտեղ, չկա մի դրվագ, որ արված լինի մեր ասածով։ Մենք ասում ենք պետք է բարելավվել հարաբերությունները Իրանի հետ, ինքը մերժում է Իրանի հետ զորավարժություններ անելու հնարավորությունը։ Նա իր վարքագծով անհավասարակշիռ, բնապետ, հայրենադավ»,- ասաց պատգամաբորը։
Խմբակցության քարտուղարը նշեց, որ այս պահի դրությամբ 4 անձ գտնվում է ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ բերման ենթարկման իրավական ռեժիմով․ «Մի մասով ամենայն հավանականությամբ նաև ձերբակալություններ կլինեն և ժամը 15:00 ունենք հարցաքննություն Սիմոն Սիմոնյանի դեպքով։ Իրենց թվում է կալանավորելով կարող են դիմադրության վրա նման ձևով ջուր ցփնել, դիմադրողը միայն մի քաղաքական ուժ չէ»,- ասաց նա։
Պատգամավորն ավելացրեց, որ Դաշնակցությունը եղել է, կա, և պետք է լինի հայրենիքը պաշտպանելու դիրքում։