|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրք գիտնական–երկրաֆիզիկոս, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանն ուժգին երկրաշարժ է կանխատեսել երկրում, սակայն դժվարացել է նշել ստորգետնյա ցնցումների ճշգրիտ վայրը։ Նրա խոսքերը մեջբերում է Haber Global հեռուստաալիքը։
«Այսպես թե այնպես, կարծում եմ, որ մինչև գարուն մենք երկրաշարժ կտեսնենք, բայց այս պահին չգիտեմ, թե որտեղ կլինի։ Ցավոք սրտի, պատկերն այսպիսին է։ Դա ցույց է տալիս, որ լարվածությունը հատկապես մեծանում է Անատոլիայում»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Haber Global TV հեռուստաալիքը։
«Եվ այս լարվածությունը մեծանում է ամենուր։ Ինչ-որ չափով անսովոր իրավիճակ է ստեղծվում։ Իրականում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժերն ուժեղ չեն, բայց այն, որ 4 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունենում երկրի տարբեր հատվածներում. (նման երկրաշարժերը - խմբ.) մարդկանց ստիպում են «սարսռալ»», - ասել է գիտնականը։