|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արևը ներկայումս ապրել է իր կյանքի մոտ կեսը, որի տևողություն գնահատվում է 10 մլրդ տարի, և կմարի մոտ 4,5 մլրդ տարի հետո: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի մագնիսականության, իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը:
Նրա խոսքով` երբ այրվի Արևի ամբողջ ջրածինը, կսկսի այրվել հելիումը, այնուհետև` ավելի ծանր տարրերը: Արդյունքում` մոտավորապես 5 մլրդ տարի հետո Արևի էներգետիկան և ուժերի հավասարակշռությունը կփոխվեն, և այն կընդլայնվի` հասնելով մոտավորապես Վեներայի ուղեծրին և կվերածվի կարմիր հսկայի: Այն կկլանի ներքին մոլորակները, կայրի Երկիրը և կսկսի սառչել: Այնուհետև կվերածվի 10 կմ շառավղով սպիտակ թզուկի, որի շուրջ կշարունակեն պտտվել մոլորակների մնացորդները: