կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 12:02
Քաղաքական

Գալուստ Սահակյանը կոռուպցիայի մասին հարցերը «մանր» անվանեց

Գալուստ Սահակյանը կոռուպցիայի մասին հարցերը «մանր» անվանեց

«Մեր քաղաքական գործիչները խոսել են այդ մասին, ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ հարցին:

«Կոռուպցիայի կանխարգելման մարմինն ի՞նչ կարող է անել, նման մարմիններ, խորհուրդներ ունեցել ենք, բայց, ըստ էության, որևէ էական փոփոխություն չենք տեսել» հարցը Գալուստ Սահակյանն անվանեց «շատ պուճուր»: «Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք` ինձ տալու, կպատասխանեմ»,- ասաց նա:

Նրան դուր չեկավ նաև հարցը՝ կլինե՞ն, արդյոք, «խոշոր» գործիչներ, ովքեր կպատժվեն այս մարմնի ստեղծման արդյունքում: «Դրանք մանր, փոքր հարցեր են, դրա համար նոր պատգամավորներ են եկել, էդ հարցերը նրանց տվեք»,- հորդորեց Սահակյանը:

Պատասխանելով հարցին՝ այս մարմինն արդյո՞ք ևս մեկ մարմին չէ` հարկատուների «վզին» նստած, պատասխանեց. «Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք»:

Սահակյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի և շտապ մտավ աշխատասենյակ: