կարևոր
2473 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-16 14:00
Քաղաքական

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ կոռուպցիայի խրախուսում․ Ավետիք Իշխանյան

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ կոռուպցիայի խրախուսում․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Ի պատասխան Yerkir.am լրատվամիջոցի հարցման, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագրած 105 000 դոլարը ինչ ծագում ունի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատասխանել է, որ այդ գումարը նախարարի հարսանեկան նվիրատվություններն են, ուստի այն համարվում է օրինական եկամուտ, այլ ոչ՝ կոռուպցիա։

Ծափահարություններ։ Իսկ ի՞նչ է կարծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, եթե Սուրեն Պապիկյանն ամուսնանար, որպես պատմության ուսուցիչ, նույնպե՞ս այդքան նվիրատվություն կստանար։

Այսպիսով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խրախուսում և հովանավորում է կոռուպցիան․ «Ցանկացած ձևով հասիր պաշտոնի և հարստացիր՝ նվիրատվություններ ստանալով»։

Խորհուրդ բոլոր կաշառակեր պաշտոնյաներին․ Ցանկացած հարց լուծելու համար, դիմացինից ոչ թե կաշառք պահանջեք, այլ պահանջվող գումարը ձևակերպեք որպես նվիրատվություն։

Հ․Գ․ Ի՞նչ կարծիքի է կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող «Թրանսպարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն»։