կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 12:24
Հասարակություն

Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտահոգվում այդ մասին. Գալուստ Սահակյանը` թանկացումների մասին

Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտահոգվում այդ մասին. Գալուստ Սահակյանը` թանկացումների մասին

ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին «մտահոգում է, որ մարդկանց շատ են մտահոգում թանկացումները»: «Բայց նաև շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին և գիտեմ, թե նրա ցանկություն ինչ է»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա:

Սահակյանը նաև նշեց, որ այս պահին ընդդիմությունը փորձում է իր տեսակետն առաջ տանել և այն ինչ-որ ձևով արտահայտում է:

«Մեր ժողովրդի ցանկությունն այն է, որ էժանություն լինի, որպեսզի մարդիկ լավ ապրեն, որպեսզի կարողանան խանութներից օգտվել»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է: «Ըստ էության՝ ամբողջ աշխարհում գնաճ տեղի է ունենում: Անցած տարի մոտ 5 տոկոս ենք ունեցել, այս տարի 2.5 տոկոս ունենք, բայց մեր ժողովրդի մի մաս կա, որ շատ ծանր է ապրում, դրա համար այդ 2.5 տոկոսն էլ մեծ բեռ է: Դրա համար էլ ԱԺ-ն լսումներ է կազմակերպում, և կառավարություն էլ պետք է այս ընթացքում փորձի ինչ-որ ձևով լուծումներ գտնել»,- նշեց նա:

Դիտարկմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով գնաճի մասին, հայտարարեց, որ պետք է ճշտել` սա ագահությո՞ւն է, թե՞ օբյեկտիվ հիմքերի արդյունք, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Գիտեք՝ ժողովրդի ասած խոսքն է ասում, բայց, բնականաբար, էդպես չպետք է հասկանալ: Պետք է ժողովուրդը կարողանա զգալ, որ այստեղ իշխանությունները, ընդհանրապես` պետությունը, որևէ կապ չունի, բայց դրանով էլի ժողովրդի խնդիրները չեն լուծվի: Պետք է մտածել այնպիսի քայլեր անել, որ ինչ-որ ձևով լուծվեն ժողովրդի խնդիրները»:

ԱԺ նախկին նախագահը համարում է, որ այս խնդրի կարգավորման մասին բոլորը պետք է մտածեն, այդ թվում` նաև հասարակությունը: «Աշխատանքային շուկաներ կան, ճիշտ է` ցածր աշխատավարձով, բայց շուկան կա: Մարդիկ պետք է օգտվեն այդ շուկաներից, որպեսզի հնարավորիս կարողանան հաղթել: Ովքեր աշխատում են, աշխատում են, ովքեր չեն ուզում, չեն աշխատում»,- եզրափակեց նա: