կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-02 18:56
Քաղաքական

Իգիթյանը ''քաղաքական ղումարբազներ'' անվանեց Տարոն Մարգարյանի մրցակիցներին

Իգիթյանը ''քաղաքական ղումարբազներ'' անվանեց Տարոն Մարգարյանի մրցակիցներին

Այսօր Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Լեւոն Իգիթյանը, ապացուցելու համար, թե որքան շատ են աշխատում քաղաքապետարանում, հայտարարեց, որ այնտեղ սուրճ չեն խմում:

 

Նա բավականին կոշտ գնատատականներ տվեց Տարոն Մարգարյանի մրցակիցներին: Նախ հայտարարեց, որ նրանք «քաղաքական ղումարբազներ են, անբան մարդիկ, բալտուններ (болтун) ու դիվանագետներ»: Հետո գովեստի խոսքեր շռայլեց Տարոն Մարգարյանի հասցեին` Ավանը դարձել է դրախտավայր, մարդ առնվազն պետք է կույր լինի,որ չտեսնի, թե ինչքան գործ է արել Տարոն Մարգարյանը...

 

Գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն էլ նշեց, որ 20-25 տարվա կուտակված խնդիրները չէին կարող 4 տարում լուծվել, եւ հիմա եկել են թույլտվություն խնդրելու, որ շարունակեն ծրագրերի իրականացումը: Նա ԲՀԿ-ի կարգախոսին մոտ մի հայտարարություն էլ արեց` «Միասին կառուցենք ավելի լավ Երեւան»: