Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Հրազդան քաղաքում մեկնարկեց Ազգային ժողովի ընդդիմադիր երեք խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» իրազեկման երկրորդ հանրահավաքը: Առաջին հանրահավաքը տեղի էր ունեցել երեկ՝ Աբովյան քաղաքում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ «բանը բանից անցել է»՝ նկատի ունենալով արտագաղթը, գործազրկությունը և աղքատությունը, տուգանքները, բանկային տոկոսները, տնտեսության անկումը և հուսալքումը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթում ողջունեց այն հրազդանցիներին, ովքեր չեն վախեցել իշխանությունների ճնշումներից ու եկել են հանրահավաքին:
«Արդյո՞ք գործող Սահմանադրությունն էր մեղավոր, որ երեկ ոսկու շուկայում կենդանու նման մի անասուն, անասնակերպի մեկը ուղղակի քացով իր աշխատողների սեղաններն էր ջարդում: Այդ կենդանակերպը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության` իր աշխատողներին ստրուկի ու ճորտի պես վերաբերվելու համար: Արդյո՞ք Սահմանադրությունն է մեղավոր, որ նման մարդիկ ունեն այնքան ինքնավստահություն, որ անպատիժ կմնան, որ իրենց թույլ են տալիս իր տարածքը վարձակալած քաղաքացուն արգելել արտահայտել սահմանադրորեն իր իրավունքը՝ խաղաղ բողոքը`, ասելով՝ լավ եմ արել, էլի կանեմ»,- վրդովվեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ոսկու շուկայի տնօրեն Վաղարշը, տեսնելով, որ իր տարածքը վարձակալած առևտրականները բողոքում են կառավարության նոր հարկային քաղաքականության դեմ, ջարդել էր առևտրի համար նախատեսված սեղանները: