|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ գրավոր հարցում է ուղղել երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:
Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանն իր գրավոր խոսքում հարց է ուղղել նախարարին՝ ինչո՞ւ են Դինքի սպանության գործով կասկածյալները պաշտոնավարում պետական հաստիքնեում, խորհրդարանում: Նա հետաքրքրվել է նաև, թե այդ կասկածյալները կշարունակե՞ն պաշտոնավարել պետական հիմնարկներում, և եթե` այո, ի՞նչ հիմունքներով:
Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով վերջին մեղադրական ակտի մեջ արդեն տեղ է գտել 85 կասկածյալի անուն: