Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում մեկնարկել է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Հրանտ Դինքի ընկերներ» նախաձեռնության անդամներն ու մի շարք ցուցարարներ հերթական անգամ հավաքվել են Ստամբուլի գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Հրանտի համար, արդարության համար» պաստառներ պարզած:
Նշենք, որ հոկտեմբեր ամսին կայացած վերջին նիստի ընթացքում Ստամբուլի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել ձերբակալել Ադանայի ոստիկանության նախկին ներկայացուցիչ Համզա Ջելեփօղլուին, ով տեղյակ է եղել սպանության կազմակերպիչների կողմից նախաձեռնվող գործողությունների մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ: