|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Վաղը «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ Պոլսում հուշ միջոցառում կկազմակերպվի:
Այդ մասին Թուրքիայում հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպոթւյունը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու մի շարք այլ ՀԿ-ներ և անհատներ համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի, վաղը՝ Դինքի սպանության 9-րդ տարելիցին, կկայանա հուշ-միջոցառում:
Միջոցառման մասնակիցները նախ երթ կանցկացնեն մինչև «Ակօս» խմբագրատուն, որի դիմաց սպանվել էր Դինքը, այնուհետև «արդարության և խաղաղության» պահակ կկանգնեն:
Բացի այդ, հայտարարության մեջ մասնավորապես շեշտվել է նաև, որ «Դինքի սպանությունը, վստահաբբար, Հայոց ցեղասպանությանը չառերերսվելու հետևանք է»: