կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 10:28
Տարածաշրջան

Դինքի սպանության գործով 9 թուրք ոստիկան է ձերբակալվել

Դինքի սպանության գործով 9 թուրք ոստիկան է ձերբակալվել

Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 9 մարդ, որոնց թվում է Պոլսի հետախուզության նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերը։

Internethaber-ը տեղեկացնում է, որ սպանության գործի շրջանակներում Պոլսի գլխավոր դատախազության ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության վարչության պետ Գյոքալփ Քյուքչուի կողմից իրականացված քննության ընթացքում նոր փաստեր ու ապացույցներ են ձեռք բերվել, որոնց հիման վրա ձերբակալվել է 9 ոստիկան՝  «կանխամտածված սպանությանն օժանդակելու, պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, դրանք ոչնչացնելու կամ թաքցնելու» մեղադրանքներով։