|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանն իր դժգոհությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահվանից հետո սկսված` պատրիարքի տեղապահի` հունիսի 27-ին նախատեսված ընտրությունները հետաձգելու որոշման վերաբերյալ:
Նա հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` բացատրություն պահանջելով, թե ի՞նչ հիմնավորմամբ են հետաձգել ընտրությունները:
«Սակայն ձեր նախարարությունը, Ստամբուլի նահանգապետարանի միջնորդությամբ, 2019 թ. հունիսի 26-ին Պոլսո հայոց պատրիարքարան է ուղարկել մի գրություն, որում նշվում էր ընտրությունները 2019 թ. հուլիսի 4-ին հետաձգելու անհրաժեշտությունը, և այդ հետաձգման վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի եղել»,- նշել է Փայլանը:
Պատգամավորի հարցման մեջ տեղ էին գտել հետևյալ հարցապնդումները`