|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ծխելու դեմ պայքարի ծրագիրը պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում, այլընտրանք չկա. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` անդրադառնալով առողջապահության նախարարության սկսած`ծխելու դեմ պայքարի ծրագրին:
Ըստ նախարարի` հանրությունը պետք է հասկանա` եթե մեծահասակները ծխում են, նրանք կարող են շարունակել դա, սակայն պետք է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդները չծխեն: «Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն, և ծխախոտի հոտ նրանցից չպետք է գա: Այսօր մենք տեսնում ենք, որ սրտանոթային հիվանդություններն են գլխավորում մահացության պատճառ հանդիսացող հիվանդությունների ցանկը, դրանք առողջապահությանն ուղղվող ՀՆԱ-ի մեծ մասն իրենց վրա են «քաշում» և երկրի զարգացման վրա վատ ազդեցություն թողնում: Հայաստանի տարածքում ծխելը պետք է դառնա ոչ մոդայիկ երևույթ»,- ասաց Ալթունյանը:
Ըստ նրա` երիտասարդությունը մեծ մասամբ հետևում է մոդային, և ծխելու դեմ պայքարի ժամանակ էլ պետք է մոդայի, էմոցիաների կատեգորիայով մտածել: