կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 21:52
Սպորտ

Հայաստանի առաջնություն. առաջատարները սայթաքեցին

Հայաստանի առաջնություն. առաջատարները սայթաքեցին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Արարատ»-ը մրցեց «Ալաշկերտ»-ի հետ: Ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը միավորներ կորցրեց հետնապահներից մեկի հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Այս խաղից հետո Աբրահամ Խաշմանյանի սաները վաստակեցին 43 միավոր: Ալաշկերտը 20 միավորով 7-րդն է:

 

«Գանձասար»-ը Կապանում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանց»-ի դարպասը: 2 գոլերն էլ հեղինակեց Արթուր Ավագյանը` 35-րդ և 73-րդ րոպեներին: «Բանանց»-ը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականըՀոռնյակի սաներն ունեն 38 միավոր: «Գանձասար»-ը այս հաղթանակից հետո վաստակեց 28 միավոր և 5-րդ տեղում ընթացող «Փյունիկ»-ից հետ է մնում 2 միավորով:

 

 «Փյունիկ»-ը, մրցելով «Շիրակ»-ի հետ, Սարգիս Բալոյանի դուբլի շնորհիվ արդեն 18-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ 2 գնդակի առավելությամբ: Խաղի մնացած ժամանակահատվածում «Փյունիկ»-ին ավելին անել չհաջողվեց: Գյումրեցիները միայն 86-րդ րոպեին կարողացան գրավել մրցակցի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Գևորգ Հովհաննիսյանը: Փյունիկցիները հաղթեցին 2:1 հաշվով:

 

«Միկա»-ն սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիս»-ի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Անդրանիկ Ոսկանյանը` 18՛, Ջերեմիա Ջոնը` 39՛,50՛, և Վարդգես Սաթումյանը«Միկա»-ն միավորների քանակը հասցրեց 37-ի և արդեն «Բանանց»-ին զիջում է 1, իսկ առաջատար «Արարատ»-ին՝ 6 միավորով:

 

Մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն այսպիսին է՝

 

1.

«Արարատ»

23

12

7

4

26

12

43

2.

«Բանանց»

23

10

8

5

29

19

38

3.

«Միկա»

23

9

10

4

28

21

37

4.

«Շիրակ»

23

9

8

6

34

25

35

5.

«Փյունիկ»

23

8

6

9

37

29

30

6.

«Գանձասար»

23

6

10

7

29

24

28

7.

«Ալաշկերտ»

23

5

5

13

29

58

20

8.

«Ուլիս»

23

4

4

15

15

39

16