|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆուտբոլի` Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ` 4:1 հաշվով վստահ հաղթեց «Սևիլիա»ին:
18-րդ րոպեին մադրիդցիներից Կարիմ Բենզեման բացեց հանդիպման հաշիվը , այնուհետեւ Կրիշտիանու Ռոնալդուն ձևակերպեց հերթական հեթ-տրիկը:
87-րդ րոպեին Մանուն կրճատեց հաշվի տարբերությունը:
Մադրիդի «Ռեալ»-ը իր ակտիվում ունի 46 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Լա Լիգայի բացարձակ առաջատար «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով պարտության մատնեց «Խետաֆե»-ին` 6:1:
Գոլերը` Ալեքսիս Սանչես 6', Լիոնել Մեսի 13', Դավիդ Վիլյա 58', Կրիստիան Տելյո 79', Անդրես Ինյեստա 90', Խերարդ Պիկե 90'+1' – Ալվարո Վասկես 83'