Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական` 22-րդ տուրի խաղերը տեղի կունենան ապրիլի 19-ին և 20-ին:
20.04.14 |
«Ալաշկերտ» |
- |
«Ուլիս» |
18:00 |
20.04.14 |
«Միկա» |
- |
«Փյունիկ» |
16:00 |
19.04.14 |
«Արարատ» |
- |
«Բանանց» |
18:00 |
19.04.14 |
«Գանձասար» |
- |
«Շիրակ» |
16:00 |
«Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա տուրի կենտրոնական հանդիպումը` ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ»-ը կմրցի 2-րդ տեղում ընթացող «Բանանց»-ի հետ: Այս մրցաշրջանում թիմերն արդեն հանդիպել են 3 անգամ: Առաջին 2 դեպքերում գրանցվել է գոլազուրկ արդյունք, իսկ 3-րդ խաղաշրջանում «Բանանց»-ը հաղթել է 2:1 հաշվով:
«Գանձասար»- «Շիրակ»
Կապանում Գանձասարը կմրցի «Շիրակ»-ի հետ: Հետաքրքիր է, որ այս մրցաշրջանում «Շիրակ»-ը դեռևս չի կարողացել հաղթել «Գանձասար»-ին: 1-ին տուրում կապանցիներ առավելության են հասել 3:2 հաշվով, 2-րդ խաղաշրջանում գյումրեցիները 2 անպատասխան գնդակ են ընդունել սեփական դարպասը, իսկ թիմերի 3-րդ դիմակայությունն ավարտվել է 1:1 հաշվով:
«Միկա»- «Փյունիկ»
«Միկա»-ն և «Փյունիկ»-ը կմրցեն «Միկա» մարզադաշտում: Այս թիմերի նախորդ 3 հանդիպումներում գրանցվել են հետաքրքիր արդյունքներ: Նախ` առաջին տուրում թիմերը փոխանակել են մեկական գնդակ, այնուհետև 2-րդ խաղաշրջանում «Միկա»-ն հաղթել է խոշոր 3:0 հաշվով, իսկ ահա 3-րդ խաղաշրջանում «Փյունիկ»-ը 4 անպատասխան գնդակ է ուղարկել միկայականների դարպասը:
«Ալաշկերտ»- «Ուլիս»
Հետնապահները կմրցեն «Հանրապետական» մարզադաշտում: Մրցաշարային աղյուսակը եզրափակող և հավասար միավորներ ուղնեցող այս 2 թիմերի միջև առաջին պայքարն ավարտվել է 1:1 հաշվով: 8-րդ տուրում «Ուլիս»-ը հաղթել է 2:1 հաշվով, իսկ ահա 3-րդ խաղաշրջանում հաջողությունն ուղեկցել է «Ալաշկերտ»-ին: Գուլբուդաղյանցի սաները հաղթել են խոշոր` 3:0 հաշվով: