|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ փոխնախագահի թեկնածու Էդուարդ Շարմազանովի ելույթից հետո նրան հարց ուղղեց «Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նախկին խորհրդարանում գրանցված դեպքերին, երբ անջատվում էր ընդդիմադիր պատգամավորների խոսափողը, արդյո՞ք այս գումարման ԱԺ-ում նրանց արտահայտվելու հնարավորություն կտան, Շարմազանովն արձագանքեց. «Հիմնականում ես խոսափողներն անջատել եմ օրենքով սահմանված կարգով: Այնտեղ, որտեղ մեր պատգամավորները կխախտեն ԱԺ կանոնակարգ-օրենքը, կանջատվեն խոսափողները, որտեղ կպահվի ԱԺ կանոնակարգ-օրենքը, չի անջատվի: Ես կողմ եմ խոսքի ազատությանը, բայց դեմ եմ հերյուրանքներին»:
Մարուքյանը պարզաբանեց, որ նկատի ունի այն դեպքերը, երբ ասվում է` դուք ըստ էության չեք խոսում: Շարմազանովն էլ արձագանքեց. «Պարո'ն Մարուքյան, մենք` երկուսս էլ, լոռեցիներ ենք, բայց այնքան միամիտ չենք, որ իրար չհասկանանք, ուստի կարծում եմ` մենք իրար հասկացանք: Կներեք, բայց ԱԺ նախագահությունում պատահական մարդիկ չեն, նրանք մարդիկ են, որ ունեն իրավունքներ, և, փառք Աստծո, մենք տվել ենք հնարավորություն, որ ընդդիմությունը ձայն անջատելու կամ միացնելու հնարավորություն ունենա»: