Անի Սամսոնյանն ինձ մեղադրում է փողով Էդմոն Մարուքյանին փչացնելու մեջ։ Նախ ցավալի էր ինձ համար արձանագրել, որ տիկին Սամսոնյանի համար աշխարհում ամեն բան շարժվում է փողի դրդմամբ ու իրենց գլխում չի տեղավորվում, որ կարելի է ունենալ քաղաքացիական դիրքորոշում և պարզապես խոսել քաղաքական դաշտում Էդմոն Մարուքյանի խաղացած վատ դերի մասին։ Եվ որ ամենակարևորն է՝ Էդմոն Մարուքյանին անհնար է փչացնել։ Պետք է նաև հիասթափցնեմ տիկին Սամսոնյանին՝ Էդմոն Մարուքյանը այն կերպարը չի ում համար մարդիկ պատրաստ կլինեն փող ծախսել։ Ավելին ինձ մի պահ թվաց, թե Էդմոն Մարուքյանին են փող տվել, որպեսզի ինքը փչացնի Էդմոն Մարուքյանին։ Պետք է նկատեմ, որ պարոն Մարուքյանը հաջողությամբ պատվերը կատարում է։ Բայց ցավում եմ, որ պատվերի ամբողջ արժեքը Հանրայինում Պետոյի հետ հաղորդում վարելն է։ Գործը կարելի էր ավելի թանկով անել։
Հ․Գ․ Հայաստանի քաղաքական դաշտի ողբերգությունն էլ այն է, որ երբ որևէ գործչի կամ ուժի մասին գրում ես այն ինչ կա, իրենք պատվիրատուներ են փնտրում։ Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ իրենք սխալ հաշվարկ են արել, որի ակնառու արդյունքը մի քանի տասնյակ հազար ընտրող ունեցող հայրենի քաղաքում 1200 ձայն ստանալն է։
Բորիս Մուրազի
politik.am կայքի գլխավոր խմբագիր