|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՔՊ խմբակցությունն առաջարկում է բարձրացնել ամրանների ներմուծման մաքսատուրքերը։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն օրեր առաջ ներկայացրեց ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանը, ով առաջարկում է 1 տոննայի դիմաց 29 հազար տուրքը բարձրացնել մինչև 55 հազար դրամ։ Ըստ նախագծի հեղինակների՝ Իրանից ներմուծողները հնարավորություն ունեն առավել էժան գնով ամրան ներկրել Հայաստան, ինչի արդյունքում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում տեղական արտադրողների համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները սակայն այլ դիտանկյունից են նայում նախագծին, նրանց խոսքով՝ նախագիծը զգալի դժվարությունների առջև կկանգնեցնի ներկրողներին, ինչը, հաշվի չի առնվել նախագիծը մշակելիս։